News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ եվրոպական անվտանգության առումով կեսնականորեն կարեւոր է անհապաղ վերականգնել կայունությունը Կոսովոյի հյուսիսում, այն բանից հետո, երբ Սերբիայի բանակը մարտական պատրաստվածությոնը բերել է բարձրագույն մակարդակի, տեղեկացրել է Reuters-ը։

ՆԱՏՕ ուժերի մոտ 25 խաղաղապահ զինվոր, որոնք պաշտպանում էին երեք ռատուշաները հյուսիսային Կոսովոյում, երկուշաբթի վիրավորվել են սերբ ցուցարարների հետ բախումներում։

«Այժմ կարեւոր է, որպեսզի Պրիշտինան եւ Բելգրադը պատասխանատվություն ցուցաբերեն, վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ՝ հանուն խաղաղության եւ սերբ ու կոսովցի քաղաքացիների բարգավաճման»,- նշվել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ան Քլեր-Լեժանդրի հայտարարությունում։

Նա երկու կողմերին, մասնավորապես՝ Կոսովոյի կառավարությանը, կոչ է արել անհապաղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

«Մենք չենք կարող համաձայնել այն բանին, որ տարածաշրջանային կայունությունը սպառնալիքի տակ դրվի՝ հաշվի առնելով միջազգային ծայրահեղ համատեքստը։ Սա եվրոպական անվտանգության հարց է»,- ասել է նա։

Սերբական կողմն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօրվա անկարգությունների ընթացքում Զվեչանում ցույցի ցրման ժամանակ տուժել է 52 մարդ։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր  հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջել են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանն ու հետ կանչել ալբանացի քաղաքապետերին։ ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար տեղակայվել են Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի վարչական շենքերի մոտ։ Նրանց հետեւել են Կոսովոյի ոստիկանության մեծաթիվ ուժերը, որոնք թույլ չեն տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։

Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը տեղի ալբանացիներին եւ սերբերին կոչ է արել երկրամասի հյուսիսում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից եւ տեղեկացրել է իր ուժերի ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփումների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ