News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն վճռականորեն դատապարտում է հարձակումները KFOR (Կոսովոյում ՆԱՏՕ խաղաղապահ ուժեր- խմբ.) զինծառայողների դեմ հյուսիսային Կոսովոյում, որոնց հետեւանքով մի քանի մարդ վիրավորումներ է ստացել։

«Այդ հարձակումներն անընդունելի են։ Բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք էլ ավելի են թեժացնում լարվածությունը, եւ սկսել երկխոսություն։ KFOR-ը կնախաձեռնի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ աջակցելու համար խաղաղ եւ անվտանգ իրադրությանը եւ կշարունակի գործել անաչառ, իր մանդատին համապատասխան, ելնելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1999թ. 1244 բանաձեւից»,- նշվել է ՆԱՏՕ հայտարարությունում։

KFOR վերջին տվյալներով՝ ընդհանուր առմամբ 30 խաղաղապահ Կոսովոյում եւ Մետոխիայում վիրավորումներ է ստացել, այդ թվում իտալական առաքելության 11 եւ հունգարական զորակազմի 19 անդամ, տեղեկացրել է սերբական Tanjug լրատվամիջոցը։

Սերբական կողմն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօրվա անկարգությունների ընթացքում Զվեչանում ցույցի ցրման ժամանակ տուժել է 52 մարդ։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր  հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջել են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանն ու հետ կանչել ալբանացի քաղաքապետերին։ ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար տեղակայվել են Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի վարչական շենքերի մոտ։ Նրանց հետեւել են Կոսովոյի ոստիկանության մեծաթիվ ուժերը, որոնք թույլ չեն տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։

Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը տեղի ալբանացիներին եւ սերբերին կոչ է արել երկրամասի հյուսիսում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից եւ տեղեկացրել է իր ուժերի ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփումների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ