News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայում նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո Աթենքը շարունակում է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ կապի բազմաթիվ ուղիների աստիճանական վերականգնման ռազմավարությունը, գրել է Kathimerini-ն։

Հունաստանի վարչապետի պաշտոնակատար Իոանիս Սարմասը շնորհավորել է Էրդողանին նամակով՝ թուրք ժողովրդին մաղթելով խաղաղություն եւ բարգավաճում։

«Նոր դեմոկրատիա» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի Mega TV-ի եթերում ասել է, որ եթե հաղթի հունիսի 25-ի վերընտրություններում, կփորձի հանդիպել Էրդողանի հետ Վիլնյուսում (Լիտվա, հուլիսի 11-12) կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում։

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա հունիսի 25-ից հետո սպասվում է վստահության միջոցների ամրապնդման միջոցների քննարկման գործընթացի վերսկսում ազգային պաշտպանության նախարարների մակարդակով, որին կհաջորդեն հետազոտական շփումները եւ քաղաքական երկխոսություն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սպասվում է նաեւ այսպես կոչված «դրական օրակարգի» քննարկում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ