News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ես առաջարկել էի, որ Բագրատ Սրբազանը քաղաքական գնահատական տար նախորդ ռեժիմներին եւ երաշխիքներ, որ որեւէ ձեւով նրանց վերադարձի փորձ չի լինելու: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հարցերով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Նաեւ ճանապարհ էի ասել, որ օրինակ, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս ՀՀԿ նախագահի պաշտոնից, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ չի մասնակցելու քաղաքական որեւէ պրոցեսի, իր տղան է մանդատը վայր դնում: Այսինքն իրենք իրենց ունեցած ամբողջ մասնակցությունը դադարեցնում են, նաեւ խոսքը գնում է նաեւ նրանց շուրջբոլորը հավաքված սատելիտների մասին, եւ Սրբազանը գնում է մի անաղարտ ճանապարհով, որտեղ կա ընտրողների շուրջ 50 տոկոսից ավել մարդ: Ընդդիմադիրների մասին է խոսքը: երեւանի ընտրությունները դա ցույց են տվել: Ես ցույց եմ տվել, թե ինչպես է ՔՊ-ն Երեւանի ընտրություններում առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մասնակցության ստացել 32 տոկոս ձայն, այսինքն 68 տոկոսը չի քվեարկել իրենց օգտին»,-ասաց նա:

Հետո, ըստ Մարուքյանի, որոշ տեղեկություններ սպրդեցին. «Սրբազանն ասաց, որ ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որից հետո «Հրապարակ» թերթով տեղեկատվությունը հրապարակվեց, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Ձորաղբյուրում՝ նրա առանձնատանը: Սա մի ինդիկատոր էր, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, որ Սրբազանն անի, նա գնաց դրա հակառակ ճանապարհով: Մենք ասում էինք՝ դիստանցավորվիր, տարանջատվիր, դատապարտիր, գնա այն ճանապարհով, որ ժողովրդական աջակցություն ունենաս, Սրբազանը գնաց հակառակ ճանապարհով: Նա բոլոր ուժերին հրավիրում է հանդիպման, բոլորը հանդիպում են, իսկ ինքը իր ոտքով գնում է Սերժ Սարգսյանի տուն: Երբ ես այդ մասին իմացա, հասկացա, որ սա դիագնոզ է, դատավճիռ է այդ պրոցեսի համար:

Ես հասկացա, որ Սրբազանը փորձառու չէ, եւ իր կողքին եղած մարդիկ, ՀՅԴ-ից Գառնիկ Դանիելյանը եւ մյուսները իրեն համոզել են եւ տարել Սերժ Սարգսյանի տուն: Այսպիսով նա անարգել է բոլոր այն ուժերին, որոնց հրավիրել է հանդիպման:

Այս ֆունդամենտալ անարգանքի մասին ես ուզում էի խոսել, բայց չխոսեցի, քանի որ դեռ ցույցեր կային:

Նրանք, ովքեր տարել են Սրբազանին Սերժ Սարգսյանի տուն, եւ հետո այդ մասին նյութը հրապարակել են,  նրանք, ըստ էության, շարժումը մատաղ են արել Սերժ Սարգսյանին: Դրանից հետո ակնկալել, որ որեւէ բան կարող է տեղի ունենալ, ես նման ակնկալիք չունեմ»,-ասաց Մարուքյանը:

Նա ուշադրություն հրավիրոեց այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Գարեգին 2-րդի կողմից առաջնորդվող շարժումը անում է այս, այս, այս բաները, եւ նա չտվեց Սերժ Սարգսյանի անունը. «Հիմա ուզում եմ Սրբազանը կամ իր կողքին գտնվող մարդիկ, օրինակ, Գառնիկը, բացահայտի... Գառնիկ ջան, կարո՞ղ ա բացահայտի, թե այդ ո՞նց եղավ, որ Սերժ Սարգսյանի անունը չի տալիս Փաշինյանը, այն դեպքում, որ Սերժ Սարգսյանը ձեր կողքերին ավելի շատ մարդ ուներ ներդրած, քան Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ գործարք կա ձեր մեջ, ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ եք պայմանավորվել: Այդ ընթացքում Սերժ Սարգսյանն արդարացվում է դատարանում: Այն դատարանում, որը ձեր պնդմամբ քաղբանտարկյալ է դարձրել Արմեն Աշոտյանին»:

Տպել
Ամենաշատ