Ֆրանսիայի ամբողջ տարածքում ավագ դպրոցականների բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 5 հազար մարդու։ Դրա մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը։

«Երկուշաբթիից ի վեր ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ»,- նրա խոսքերն է մեջբերում TF1 հեռուստաալիքը։

Նախարարը նշել է, որ «ուրբաթ ձերբակալվել է ակցիաների 1747 մասնակից, ինչը փոքր-ինչ պակաս է, քան նախորդ օրը, երբ նրանց թիվը կազմել էր 1954 մարդ»։

Նա հավելել է, որ հոկտեմբերի 2-ի ցույցերը տեղի են ունեցել 735 ուսումնական հաստատությունների մոտ, որոնցից 158-ը վնասներ են ստացել։

Ավագ դպրոցականների բողոքի ակցիաները սկսվել են անցյալ շաբաթ մայրաքաղաքային Իլ-դը-Ֆրանս շրջանում և այս պահին տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Դրանց մասնակիցները հանդես են գալիս գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում դրանք վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Բողոքների արմատականացման ֆոնին ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է որոշ ուսումնական հաստատություններում դասերը հեռավար ձևաչափի տեղափոխելու մասին։