Մինսկը դիտարկում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը և քայլեր է ձեռնարկում այն կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը։
«Մենք նախագահների հանդիպումն իսկապես դիտարկում ենք գործնական հարթությունում, և այդ ուղղությամբ համապատասխան քայլեր ենք ձեռնարկում», — ասել է Բելառուսի արտգործնախարարը։
Ռիժենկովի խոսքով՝ ավելի վաղ Թրամփը Լուկաշենկոյին հրավիրել էր ԱՄՆ՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի նիստին, սակայն Բելառուսի նախագահը չի ընդունել հրավերը։
Բելառուսի ԱԳՆ ղեկավարը դա բացատրել է Եվրամիության գործող պատժամիջոցների հետ կապված տեխնիկական դժվարություններով։ Մասնավորապես, սահմանափակումները վերաբերում են Բելառուսի նախագահին և բելառուսական ինքնաթիռների թռիչքներին, ինչը էապես բարդացնում է Բելառուսի և ԱՄՆ-ի միջև ուղիղ հաղորդակցությունը։
Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի հետ հանդիպումը օգտակար կլիներ Բելառուսի համար։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը պատրաստ է համագործակցել Վաշինգտոնի հետ՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար։





























