Բրիտանական վերլուծական կենտրոն Prosperity Institute-ը հանդես է եկել այն գաղափարով, որ հանցագործների պահման վայրերի գերբեռնվածության պայմաններում վաճառքի հանված համալսարանական շենքերը վերափոխվեն բանտերի։

«Լրացուցիչ հաստատությունները կարելի է օգտագործել բանտային համակարգի բեռնաթափման համար... Օրինակ՝ բրիտանական որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ վերակառուցման ծրագրերի շրջանակում վաճառում են շենքեր, իսկ որոշ դեպքերում՝ նաև ամբողջական համալսարանական ավաններ»,- ասվում է կենտրոնի «Արդարադատության համար տարածքի ստեղծում. բանտերի տարողունակության ճգնաժամի հաղթահարման ծրագիր» զեկույցում։

Ինչպես նշվում է զեկույցում, համալսարաններից շենքեր գնելը և դրանք բանտերի վերափոխելը պետության համար զգալիորեն ավելի էժան կարժենա, քան զրոյից կալանավորների տեղավորման վայրեր կառուցելը։ Բացի դրանից, զեկույցում առաջարկվում է նույն նպատակներով դիտարկել նաև գիշերօթիկ դպրոցների և բժշկական աշխատողների ուսումնական կենտրոնների գնումը։

2024 թվականից բրիտանական իրավապահները բանտերի գերբեռնվածության պատճառով հնարավորություն են ստացել հանցագործներին՝ պատժաժամկետի կեսը կրելուց հետո ազատ արձակել։ Այդ ժամանակվանից ծրագրի շրջանակում մոտ 60 հազար մարդ ազատ է արձակվել։