News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

2023 թվականի առաջին 4 ամիսներին Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ: Այդ մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով զբոսաշրջության ոլորտում գրանցված վերջին ցուցանիշները:

Ըստ նախարարի՝ այժմ ուսումնասիրվում են առաջին եռամսյակի արդյունքները, թե ինչքան գումար է ծախսել 1 զբոսաշրջիկը Հայաստան այցելելիս:

«Նախորդ վերլուծությունները 10 տարի առաջ են կատարվել, և 10 տարի առաջ 1 զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլարի կարգի, հիմա այդ թիվը 1200 է: Այսինքն՝ 1 զբոսաշրջիկը ծախսում է 1200 դոլար»,- ասաց նախարարը՝ մանրամասնելով, որ 2023-ին Հայաստան այցելած 630 հազար զբոսաշրջիկների թիվը մոտ 35 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դա թույլ է տալիս ենթադրել, որ զբոսաշրջության առումով Հայաստանը 2023-ին կլինի ռեկորդային տարի, եթե, ըստ Քերոբյանի, զգալի կամ լուրջ խոչընդոտներ չլինեն:

Հիշեցնենք, որ 2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ, որը, ըստ պաշտոնական տվյալների, ռեկորդային ցուցանիշ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսը մտադիր է մինչև 2028 թվականը ընդունել 30 միլիոն այցելուի
Այս ոլորտը արտարժույթի հիմնական աղբյուրն է հյուսիսաֆրիկյան երկրի համար, որը կանխիկ միջոցներ չունի...
Իսրայելի զբոսաշրջության նախարարը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու UNWTO-ի հանդիպմանը
Կացը դարձավ առաջին իսրայելցի նախարարը, ով այցելեց արաբական թագավորություն...
Ֆլորենցիան կսահմանափակի զբոսաշրջիկներին վարձով հանձնված բնակարանների թիվը
Մենք տեսնում ենք զբոսաշրջիկների հոսքի առաջանցիկ աճ, որն էլ ավելի նկատելի է դարձել համավարակից հետո․․․
Այրվել է Թայլանդի հայտնի Պատայայի լողացող շուկան
Պարբերականի տվյալներով՝ շատ վաճառողներ փորձել են կրակից հանել իրերը, իսկ ոմանք էլ նետվել են ջուրը՝ փրկելու իրենց կյանքը
Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. բազմաթիվ զբոսաշրջիկներ կան. Ջերմուկի քաղաքապետ
Ջերմուկում տիրող իրավիճակի, և մեր քաղաքի ճակատագրի մասին խոսում ու «մտահոգվում» են մարդիկ, ովքեր մեկ տարի…
Օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ. տեղի է ունենում Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային համաժողովը
Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային համաժողովն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում...
Ամենաշատ