News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պահանջել է անհապաղ դուրս բերել Կոսովոյի հյուսիսից ալբանացի քաղաքապետերին։

«Կեղծ քաղաքապետերի եւ այսպես կոչված ոստիկանության հատուկ ստորաբաժանումենրի աշխատակիցների անհապաղ դուրս բերումը Կոսովոյում խաղաղության պահպանման պայման է», - սերբական Tanjug լրատվամիջոցը մեջբերում է Վուչիչի Instagram-ի գրառումը։

Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Վուչիչը զրուցել է հինգերորդ երկրների դեսպանների հետ Կոսովոյում եւ Մետոհիայում ներկայիս զարգացումների մասին եւ նշել, որ «Պրիշտինայի միակողմանի գործողությունները հանգեցնում են սերբական համայնքի նկատմամբ բռնության, ինչը մեզ հեռացնում է տարածաշրջանում կայուն խաղաղությունից և կայունությունից»

Ավելի վաղ սերբական կողմը հայտնել էր, որ Կոսովոյի ոստիկանության եւ ՆԱՏՕ-ի KFOR-ի ուժերի գործողությունների հետեւանքով առաջացած անկարգությունների ընթացքում Զվեչանում սերբերին ցրելու արշավի ժամանակ տուժել է 52 մարդ։

Երկուշաբթի առավոտյան հարյուրավոր, իսկ հետո հազարավոր կոսովցի սերբեր  հավաքվել են տեղի վարչակազմի շենքի մոտ երկրամասի հյուսիսում, նրանք պահանջել են հեռացնել Կոսովոյի ոստիկանությանն ու հետ կանչել ալբանացի քաղաքապետերին։ ՆԱՏՕ-ի KFOR զորակազմի զինծառայողները ցույցը ցրելու համար տեղակայվել են Զվեչանի, Լեպոսավիչի եւ Զուբին-Պոտոկի վարչական շենքերի մոտ։ Նրանց հետեւել են Կոսովոյի ոստիկանության մեծաթիվ ուժերը, որոնք թույլ չեն տալիս կոսովցի սերբերին մոտենալ շենքերին։

Կոսովոյում եւ Մետոխիայում ՆԱՏՕ-ի KFOR զորակազմը տեղի ալբանացիներին եւ սերբերին կոչ է արել երկրամասի հյուսիսում ձեռնպահ մնալ իրավիճակի թեժացումից եւ տեղեկացրել է իր ուժերի ավելացման, ինչպես նաեւ Բելգրադում եւ Պրիշտինայում ուժայինների հետ շփումների մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ