News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել Բադալյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ տուգանք 300.000 դրամի չափով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանի դատավճռի հետ միանշանակ համաձայն չենք եւ այն կբողոքարկենք վերաքննության կարգով»,-հավելել է նա:

Նշենք, որ Միքայել Բադալյանը մեղադրվում է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու մեջ: Քրեական գործը վերաբերում է ապրիլի 11-ին Բադալյանի տելեգրամյան ալիքով տարածված մի գրառման, որում վերջինս նշում է, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր Հայաստանի տարածքում։  Գրառմամբ ասվում է, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փորձում է խափանել ապրիլի 19-ին Մոսկվա ուղևորությունը»։

Ըստ բլոգերի՝ Փաշինյանը դա ուզում է անել Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծելով, որի համար «կօգտագործվի ահաբեկչական «Սասնա Ծռեր» կազմակերպությունը, որը միգուցե Հայաստանի տարբեր հատվածներում ահաբեկչական գործողություններ կատարի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է. նա դիմել էր փախուստի
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ...
Չինաստանի հարավում ջրհեղեղի հետևանքով 38 մարդ է զոհվել
Ուղղակի տնտեսական կորուստները, նախնական գնահատականներով կազմում են մոտ 5,85 միլիարդ յուան ​​(մոտ 800 միլիոն դոլար)...
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել է 20-ամյա կնոջ դանակահարությամբ. երիտասարդը ձերբակալվել է
Հունիսի 20-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանները...
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ...
Լոռիում «Volkswagen»-ը բախումից հետո մի քանի պտույտ շրջվել. մայրն ու երեխան հոսպիտալացվել են. մյուս երեխան մահացել է
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը…
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի,  Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ
Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում...
Ամենաշատ