News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում «ոսկե վիզայի» ներդնումը վերջնական փուլում է գտնվում, այն կգործարկվի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում, հայտնում է Detik.com-ը՝ վկայակոչելով երկրի զբոսաշրջության եւ ստեղծագործական տնտեսության նախարար Սանդիագո Ունոյին։

Այն ձեռք բերելու համար Ինդոնեզիա այցելող օտարերկրյա քաղաքացիները պետք է համապատասխանեն մի շարք չափանիշների եւ իրենց հաշիվներին ունենան բավարար միջոցներ։

Նախատեսվում է, որ վիզան կտրվի հինգից տասը տարի ժամկետով։

Սանդիգա Ունոն հուսով է, որ նոր տեսակի վիզան կնպաստի «վստահելի զբոսաշրջիկների» ներգրավվմանը Ինդոնեզիա, հատկապես Բալի: Բացի այդ, նա կարծում է, որ նման մուտքի թույլտվությունը կհետաքրքրի օտարերկրյա ներդրողներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ