News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին:

Մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սրանով տրվում է նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը. Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստան
Կայացել է հանդիպում Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ…
Պապիկյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր ...
Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց վրաց իշխանություններին դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Նորին Սրբությունը կարևորեց երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը…
Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն բարձր մակարդակով երկխոսել ռազմավարական հարցերի շուրջ
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերը․․․
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան (ֆոտո)
Այսօր նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի...
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ...
Ամենաշատ