News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ծխի հսկայական սյուն է նկատվել Լոխ Նես լճի մոտ, փորձագետներից մեկի կարծիքով՝ բոցը կարող էր տարածվել Շոտլանդական բարձրավանդակում մինչեւ 3 000 հեկտար տարածության վրա։ Մասշտաբային հրդեհը, որը կարելի էր տեսնել արբանյակից, ուժեղացել է անցած շաբաթ։

Դոկտոր Թոմաս Սմիթը, որն աշխատում է LSE-ում եւ աշխարհագրության ու շրջակա միջավայրի մասնագետ է, ասել է. «Կաննիչի այս անտառային հրդեհը ծխի մեծ սյուն է բարձրացնում Լոխ Նես լճի վրա։ Այս հրդեհը կարող է դառնալ ամենամեծերից մեկը Շոտլանդիայում (արբանյակային կապի դարաշրջանում)։ Հրդեհի մակերեսն արդեն մոտենում է 3 000 հեկտարի եւ չի վերահսկվում ուժեղ քամիների պատճառով»։

Նա նախազգուշացրել է, որ իրավիճակը սրվել է հանգստյան օրերին։ «Այստեղ երեւում էին տաք կետեր մի քանի օր շարունակ, այսօրվա ուժեղացումը (մայիսի 29-ից հետո) հանգստյան օրերի բռնկման կրկնությունն է»,- գրել է նա Թվիթերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ