News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մոլդովայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ հնգակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նախքան հնգակողմ հանդիպումը  Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել, որը տեւել է 10 րոպե: Դրանից հետո նրանց միացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ