News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը FoxNews հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ աշխատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միջուկային սպառազինությունից հրաժարվելու հարցով, երբ եղել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ես աշխատել եմ Պուտինի հետ, որպեսզի սկսենք ազատվել միջուկային զենքից»,- ասել է նա եւ ավելացրել, որ սպառազինությունների այդ տեսակը «չափազանց հզոր» է։

ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ ներկայում ԱՄՆ-ն ապրում է «երկրի պատմության ամենավտանգավոր ժամանակը» միջուկային զենքով պատերազմի սանձազերծման հավանականության պատճառով։

Ավելի վաղ՝ հինգշաբթի, ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից դադարեցնում է Մոսկվային տվյալներ տրամադրել իր համակարգերի կարգավիճակի եւ գտնվելու վայրի մասին, որոնք նախատեսված են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրով, ինչպես նաեւ հետ է կանչում վիզաները, որոնք տրվել են ռուս մասնագետներին ամերիկյան տարածքում տեսչություն իրականացնելու համար։ Դադարեցվում է նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների եւ սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռների մասին ծանուցումների եւ հեռաչափական տվյալների փոխանցումը։

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն նշյալ պայմանագիրը կնքել են 2010թ.։ Դրա համաձայն՝ կողմերից յուրաքանչյուրը կրճատում է իր ռազմավարական հարձակողական սպառազինություններն այնպես, որպեսզի փաստաթղթի ուժի մեջ մտնելուց յոթ տարի անց եւ հետագայում դրանց ընդհանուր թվաքանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռները եւ ծանր ռմբակոծիչները, 1 550 մարտական լիցքերը, 800 ծավալված եւ չծավալված արձակման կայանքները։ Պայմանագիրն ուժի մեջ էր մնալու 10 տարի (մինչեւ 2021թ. փետրվարի 5-ը), եթե մինչեւ այդ ժամկետը չփոխարինվեր այլ համաձայնագրով։ Այն նաեւ կարող էր երկրարացվել մոտ հինգ տարով (այսինքն՝ մինչեւ 2026թ.) երկուստեք համաձայնությամբ։ 2021թ. փետրվարին Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայնագիրը երկարացրել են առավելագույն հնարավոր հինգ տարով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ