News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Եթե ​​նա ասում է, որ Հայաստանը պետք է ստանա կադաստրային փաստաթուղթ, ապա դրանով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի, քանի որ առանց տարածքի չի կարող լինել անկախ պետություն։ Այս մասին հունիսի 2-ին կայացած քննարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը լուծում է մի խնդիր, որը կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ, իր քաղաքականությունը կապված է միայն սեփական աթոռը պահելու ցանկության հետ։

Նա վստահ է, որ Փաշինյանի պահվածքը կապված է թե՛ անտեղյակության, թե՛ դավաճանության հետ։

«Փաշինյանն ասում է, որ ցանկացած պետություն կարող է գալ եւ խնդրել մեզ, որ հեռանանք մեր տներից։ Սա խոսում է այն մասին, որ նա չի հասկանում, թե ինչ է անկախ պետությունը։

Բայց նրան պետք է բացատրեին, որ երբ դառնում ես ՄԱԿ-ի անդամ ու դիվանագիտական ​​հարաբերություններ ես հաստատում այլ երկրների հետ, դու արդեն ճանաչված պետություն ես։ Սա կախված չէ հարեւանների հետ քո ունեցած հարաբերություններից եւ նրանից, թե ձեր սահմանները սահմանազատված են, թե ոչ: Փաստացի սահման կա եւ այն անձեռնմխելի է։ Սա նշանակում է, որ անընդունելի է այդ սահմանները փոխելու համար ուժի կիրառումը։

Փաշինյանն վկայակոչեց այն, որ Հայաստանը 1991 թվականին ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, որն իբր նշանակում է ԼՂ-ի ճանաչում որպես Ադրբեջանի մաս, եւ մենք իբր պետք է վերադառնանք խորհրդային հանրապետությունների սահմաններին։ Սակայն մինչեւ 1993 թվականը Բաքուն չէր վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը եւ ԱՊՀ անդամ չէր։

Հետեւաբար, եթե նույնիսկ Ալմա Աթայի հռչակագիրը մեկնաբանվել է այնպես, որ մենք ճանաչում ենք Ղարաբաղը որպես որեւէ պետության մաս, ապա պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը հռչակագրի ստորագրման պահին չի եղել ԱՊՀ անդամ, որի շրջանակում ստորագրվել է այս փաստաթուղթը։

Տարածքային ամբողջականության ճանաչումը կապ չունի սահմանների ճանաչման հետ։ Վերջինս ԱՊՀ շրջանակներում տեղի է ունեցել 1993 թվականի հունվարին, երբ ընդունվեց Կանոնադրությունը։ Բաքուն սրա հետ էլ կապ չունի, քանի որ ԱՊՀ անդամ է դարձել միայն նույն տարվա սեպտեմբերին։ Ուստի Փաշինյանի հայտարարությունը, թե 1991 թվականի հռչակագրով նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական ​​սահմաններ, հիմք չունի։ Հռչակագրում նման բան չկա»,- նշեց փորձագետը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մեղքը նախկինների վրա բարդելու եւ պատասխանատվությունից ազատվելու համար։

«Հայաստանի տարածքում, այսպես կոչված, ադրբեջանական անկլավներ չկան։ Եթե ​​Փաշինյանը կարծում է, որ կարող է հեշտությամբ Ադրբեջանին հանձնել Տիգրանշենը կամ այսպես կոչված Տավուշի մարզի ադրբեջանական անկլավները, ապա նա պետք է հաշվի առնի, որ դա կնշանակի Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխություն։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Ուստի Փաշինյանը ամեն ինչ կանի, որ գործը դրան չհասնի»,- ընդգծեց նա։

Նա խնդրի լուծումը տեսնում է պայքարի ու քաղաքացիական անհնազանդության մեջ՝ դա անվանելով ժողովրդի բնական իրավունք, եթե այլ միջոցները սպառվել են։

«Բայց դժգոհ քաղաքացիները դուրս կգան փողոց, եթե լինի շարժիչ ուժ։ Նման ուժերի համախմբումը պետք է լինի թիվ մեկ խնդիր։ Մեր պետականությունը վտանգի տակ է, եւ այս գործընթացի ավարտին քիչ ժամանակ է մնացել։ Դա դրսեւորվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Արցախից։ Հայաստանի առաջ  պատմական պարտավորություն կա, եւ եթե նա չպայքարի Արցախի համար, ապա Հայաստանը նույնպես դատապարտված է։ Իշխանափոխությանն այլընտրանք չկա, քանի որ նրանք Հայաստանի շահերից բխող քայլեր չեն ձեռնարկի։ Այս իշխանությունները նաեւ ինքնակամ չեն հեռանա»,- եզրափակեց Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Փաշինյանը մնա, 100 տոկոս պատերազմ է լինելու և ելքն ակնհայտ է. Մամիջանյան
Ես շատ կերազեի, որ հնարավորություն ունենայի այս պահին ասելու, որ Արմեն Աշոտյանը եւ բոլոր մյուս ընդդիմադիրները խոսում են այս խմբակի հակաարցախյան…
Անհրաժեշտ է հարգել տարածաշրջանում հայերի իրավունքները. Ռաիսի
Ներկայիս սահմանները չեն կարող փոխվել...
Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա իրավիճակը
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը…
Պապիկյանը Տոյվո Կլաարիի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է…
Հաջորդ քայլը Բաքու-Սյունիք. Ադրբեջանում քննարկում են «վերադարձի» ծրագրերը
Ինչպես հայտնում է APA-ն, միջոցառումը կներառի «կարծիքների փոխանակում ներկայիս Հայաստանից...
Բաքվի ներկայացրած «խաղաղության համաձայնագրի» նախագիծը բաղկացած է հինգ կետից
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը․․․
Ամենաշատ