News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանը մասնակցել և ելույթ է ունեցել Լոնդոնում կայացած Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի (SWFI) Global Wealth Forum միջազգային կոնֆերանսում։

ԱՆԻՖ-ի տնօրենը խոսել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում  ներդրումների հետ կապված պանելային քննարկմանը։ Նա ներկայացրել է Մասդար ընկերության հետ համատեղ ներդրումային ծրագրի արդյունքում ակնկալվող Հայաստանի խոշորագույն արևային էներգիայի ծրագրի «Այգ-1» կայանի առանձնահատկությունները և խոսել կայունության ոլորտում ներդրումների կարևորության մասին։

Ֆորումի շրջանակներում Դավիթ Փափազյանը պարգևատրվել է Ինքնիշխան ֆոնդերի ինստիտուտի «Լավ գործընկեր» պարգևով։ Պարգևը շնորհվում է կապիտալի ստեղծման բնագավառում անձնական ջանքերի և ձեռքբերումների համար։ Պարգևատրվողների հետ իրենց մասնագիտական ձեռքբերումների մասին հարցազրույց է վարել Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ինստիտուտի խորհրդի նախագահ Lակշմի Նարայանանը։

Այս տարի պարգևատրվողների շարքում են եղել աշխարհի մի քանի երկրների սուվերեն ֆոնդերի ղեկավարներ, պետական գործիչներ, ներդրողներ։

Լոնդոնում անցկացվող ամենամյա ֆորումին մասնակցել է ավելի քան 300 պատվիրակ մի քանի տասնյակ երկրից, այդ թվում՝ ինքնիշխան ֆոնդերի ղեկավարներ, կառավարությունների և պառլամենտների անդամներ, մասնավոր ներդրումային ֆոնդեր, անհատ ներդրողներ։  Պանելային քննարկումները վարել են աշխարհի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Ինքնիշխան ֆոնդերի միջազգային ինստիտուտի պլատֆորմի անդամ են մոտ 600 հազար ներդրումային ոլորտի պրոֆեսիոնալ ներդրումային մասնավոր և ինքնիշխան ֆոնդերի ներկայացուցիչներ, անհատ ներդրողներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ