News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական ռազմանավին 150 յարդ  է բաժանել ամերիկյան  USS Chung-Hoon ականակրի հետ բախումից համատեղ կանադաամերիկյան առաքելության ժամանակ, որն անցնում էր Թայվանի նեղուցով, տեղեկացնում է կանադական Global News-ը։

Ժողովրդաազատագրական նավատորմի նավը զգալի արագությամբ սրընթաց անցել է ամերիկյան նավի առջևով։ HMCS Montreal  նավի հրամանատար, նավապետ Փոլ Մաունթֆորդն այս մանևրն անվանել է «ոչ պրոֆեսիոնալ»։

Ըստ Մաունթֆորդի, չինացիները ռադիոկապով հաղորդել են ամերիկյան և կանադական նավերին, որ նրանք մտնում են չինական տարածք՝ «չնայած այն բանին, որ համատեղ առաքելությունն անցկացվում էր միջազգայնորեն ճանաչված ջրերում»։

ԱՄՆ Հնդկախաղաղօվկիանոսյան հրամանատարությունը (USINDOPACOM) շաբաթ հրապարակած հայտարարության մեջ տեղեկացրել է, որ չինական նավը վտանգավոր մանևրներ է արել Չունգ-Հունի մոտ։

USINDOPACOM-ի տվյալներով, նավը  ձախ կողմով առաջ է անցել ամերիկյան ականակրից՝ 150 յարդ հեռավորության վրա հատելով նավացռուկը, ինչը հարկադրել է  Chung-Hoon-ին պահպանել ուղղությունը, բայց 10 հանգույցով դանդաղեցնել արագությունը «բախումից խուսափելու» նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ