
Լեհաստանի խոշորագույն ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը կիրակի քայլերթ է անցկացնում, որը կոչված է միավորել ընտրողներին աջ կառավարության դեմ, տեղեկացնում է The Associated Press-ը։
Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը ժողովրդավարության վիժեցման և ավտոկրատիայի ուղով Հունգարիային և Թուրքիային հետևելու մեջ։
Երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել լեհերին իր հետ դուրս գալ քայլերթի «հանուն ապագա պետության»։
Կառավարության հետ կապ չունեցող ԶԼՄ-ները հայտարարել են, որ սա կարող է դառնալ հետկոմունիստական Լեհաստանի խոշորոգույն բողոքի ցույցերից մեկը։