News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

 Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Նիկի Հեյլին իր հարցազրույցում ենթադրել է, որ համապարփակ անվտանգության ամրապնդման համար ԱՄՆ ուժերը «պետք է միավորվեն» ոչ եվրոպական երկրների հետ, ներառյալ Ռուսաստանը, և այս նկատառումը նրա նախընտրական խումբը վրիպում է բնորոշել, տեղեկացնում է The Associated Press-ը։

Չորեքշաբթի պատասխանելով WMUR-TV հեռուստաալիքիի այն  հարցին, թե աշխարհի որ տարածաշրջաններին ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի, Հեյլին նախ անվանել է «արաբական աշխարհը»՝ հայտարարելով, որ ԱՄՆ կարիք ունի, որ արաբական երկրները «կարծես, միավորվեին մեզ հետ՝ Իրանին դիմակայելու համար»։

«Դուք տեսնում եք՝ ինչպես է Սաուդյան Արաբիան գործարքներ կնքում Չինաստանի հետ, սա լավ չէ մեզ համար։ Մեզ պետք է, որ նրանք մեզ հետ լինեն, իսկ հետո պետք է միավորվել այլ երկրների՝ Ռուսաստանի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Իսրայելի հետ»,- նշել է Հեյլին։

Շաբաթ օրը Հեյլիի քարոզչական թիմը հայտարարել է, որ թեկնածուն վրիպել է, երբ Ռուսաստանը ներառել է այլ երկրների թվում։

Իր հերթին Հեյլին, որին խնդրել էին մեկնաբանել հիշյալ հարցազրույցը, Ռուսաստանը «թշնամի» է անվանել, իսկ ՌԴ նախագահ Պուտինին՝ «ավազակ»։



 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ