News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հակոբ Բերբերյանին «Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հակոբ Բերբերյանի էջին տեղադրված է տեսանյութ առ այն, որ նա հասցեատիրոջ ուղղությամբ գոչում է «նիկոլ դավաճան», ապա նրան ինչ-որ մեկը (հնարավոր է՝ ոստիկան կամ թիկնապահ) «դիմում է», որից հետո Հակոբի հետ կապն ընդհատվում է։ Հավանաբար՝ ձերբակալել են:

Այս պահի դրությամբ՝ Հակոբից որևէ տեղեկություն չկա…

ԼՐԱՑՈՒՄ. Պարզվեց՝ Կենտրոնի բաժնում է։ Քրիստինեն ու Ասպրամը ճանապարհին են»,- գրել է նա։

Նշենք, որ ոստիկանության բաժին են մեկնել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանը:

Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ քաղաքացիներ են հավաքվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ