News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Թուրքիան հուլիսի 1-ից ավելի քան 8 տոկոսով ավելացնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը, երկրի եկամուտներն այս որոշումից հետո ընթացիկ տարում կարող են հասնել 900 մլն դոլարի, գրում է «Այդընլըք» թերթը՝ վկայակոչելով տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանը կից ծովային գործերի գլխավոր վարչության որոշումը:

Թուրքիայի իշխանություններն անցյալ տարվա հոկտեմբերին հինգ անգամ ավելացրել են Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով առեւտրային նավերի անցման վճարների արժեքը: Գումարը հաշվարկվում է ոսկե ֆրանկի հիման վրա՝ 1936 թվականին Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրումից ի վեր, որը կարգավորում է նավարկությունը նեղուցների գոտում։

Թերթը մանրամասնում է, որ Մոնտրյոյի կոնվենցիայի ստորագրման ժամանակ ոսկե ֆրանկը հավասարվել է 0,8 դոլարի, անցյալ տարվա հոկտեմբերին արժեքը բարձրացել է մինչեւ 4,08 դոլար:

«Բացի այդ, որոշում է կայացվել, որ ոսկե ֆրանկն այսուհետ ֆիքսված չի լինի եւ կթարմացվի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից յուրաքանչյուր տարվա հունիսի վերջին»,-նշում է թերթը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ