News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը


Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում էլ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022 թվականի բյուջեի կատարողականի զեկուցման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Կան այլ պնդումներ տարածքային ամբողջականության մասին, որոնց շուրջ դեռ բանակցում ենք, վերջնական ձևակերպումներ չկան»,– ասաց Միրզոյանը։

Պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի` անկլավներին վերաբերող հարցին, թե այս պահին խաղաղության պայմանագրի նախագծում կա արդյոք անկլավների արձանագրված թիվ` ԱԳ նախարարը շեշտեց` ինքը քաղաքական հայտարարություն է անում, ասում է` եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն` ինչի հիման վրա են դրանք գոյություն ունեցել, արդյոք առհասարակ իրավունք ունեցել են գոյություն ունենալու, թե իներցիայով բոլորն ասել են անկլավ, բայց նման բան չկա։

Նա հիշեցրեց նաև Արծվաշենը` Ադրբեջանի ԽՍՀ–ի տարածքում եղած հայկական անկլավը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։

Միրզոյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե որ փուլում է առհասարակ անկլավների հարցը բարձրացվել։ Նշենք, որ պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրել էր նախարարին պարզաբանել` որ փուլում է առաջացել անկլավների հարցը, որովհետև, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման հիշատակում չկա։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում հայկական դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ...
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ