News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը նախատեսում է ընդլայնել աֆրիկյան մայրցամաքում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Վստահ չեմ, որ կհասցնենք մինչեւ 2024 թվականը։ Սակայն մենք արդեն ունենք դեսպանատուն Եգիպտոսում եւ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն Եթովպիայում։ Պլաններում է Քենիայում եւ ՀԱՀ-ում դիվանագիտական ներկայացուցչության բացումը»,-ասաց նա։ 

Այնուամենայնիվ, սա միայն բանավոր որոշում է: Այն, ինչպես նշեց ԱԳ նախարարը, դեռեւս փաստաթղթավորված եւ կառավարության կողմից հաստատված չէ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ