News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.5
EUR
412.18
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ, ՉԺՀ միջազգային առևտրային բանակցություններում ներկայացուցչի տեղակալ Լին Ցզիի համանախագահությամբ հունիսի 7-ին Պեկինում անցկացվել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը։

 Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, թվային տնտեսության, զբոսաշրջության և ավիացիոն ոլորտներում փոխգործակցությանը, միջտարածաշրջանային համագործակցությանը և մի շարք այլ հարցերի։

Հանդիպման ավարտին ստորագրվել է նիստի արձանագրությունը: 

Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ․ կազմել է 1,76 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 39,4%-ով։ Ապրանքաշրջանառությունը 2023 թ․ հունվար-մարտ ամիսներին կազմել է 448,8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 43,5%-ով։

Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կազմել է...
Ֆիննախ․ Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 11 մլրդ դոլար
Նրա խոսքով՝ դրամային արտահայտմամբ պետական պարտքը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է 2,5%-ով․․․
2023թ. 1-ին կիսամյակում 12-ամսյա գնաճը կտրուկ դանդաղել է՝ հունիսին հասնելով -0,5 տոկոսի. ֆիննախ
2023թ. առաջին կիսամյակում գնաճը կտրուկ դանդաղել է...
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»
Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային…
2023թ. առաջին կիսամյակում երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ
Հայաստանում 2023թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության աճ...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ