News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն օպերատիվորեն արձագանքել է Թեհրանի կողմից նոր հիպերձայնային հրթիռի շնորհանդեսին՝ նոր պատժամիջոցներ սահմանելով Իրանի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրի դեմ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ընդ որում, Սպիտակ տան պաշտոնյաները Իրանի գործողություններն անվանել են «ապակայունացնող»։

«Բայդենի վարչակազմը շատ հստակ եւ վճռականորեն կասեցնում է տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործողությունները, ներառյալ բալիստիկ հրթիռների կատարելագործված ծրագրի զարգացումը»,-հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի՝ հաղորդակցությունների գծով տնօրեն Ջոն Քիրբին:

«Ես չեմ խոսի այդ ենթադրյալ գերձայնային հրթիռի վերաբերյալ կոնկրետ հաղորդագրությունների մասին, բայց մենք շատ հստակ պատժամիջոցներ ենք սահմանել եւ այլ միջոցներ ենք ձեռնարկել տարածաշրջանում Իրանի գործողություններին դիմակայելու համար՝ ներառյալ նրանց բալիստիկ հրթիռների ծրագիրը»,-հավելել է նա։ 

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ «Ֆաթահ» («Նվաճող») հրթիռն ունի մինչեւ 1400 կմ հեռահարություն: Դա մի փոքր ավելի քիչ է, քան Թեհրանի եւ Երուսաղեմի միջեւ օդային հեռավորությունը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ