News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Անդրադառնալով նրան, որ ՌԴ պաշտոնյաները հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում նպտակ ունի դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, նա ասաց. «Ռուսաստանի ԱԳ նախարարը անըդմեջ շարունակում է իր իմպերիալսիտական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան:

ԵՄ առաքելությունը Հայաստանում է հայկական կողմի հրավերով, մենք ինքնակամ չենք ներկայացել ապահովելու հայ ժողովրդի  անվտնգությունը: Մենք օկուպանտներ չենք, այլ համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ՝ նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:

Այն դեպքում, երբ այստեղ ծանր զրահատեխնիկայով զինված ռուսական ուժեր ն ներկա տարածաշրջանում, ի տարբերություն նրանց, մենք այստեղ ենք քաղաքացիական առաքելությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ