News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը տեղեկացրել է, որ Ռուսաստանն առայժմ ոչ մի ցանկություն չի ցուցաբերել Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական լուծումը գտնելու հարցում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

«Ռուսաստանը նախկինի պես փոխգործակցության ոչ մի ցանկություն չի ցուցաբերում, դրա փոխարեն ձեռնարկում է գործողություններ, որոնք թեժացնող բնույթ են կրում, վնաս են հասցնում քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքին, էներգետիկ ենթակառուցվածքին, հարվածներ է հասցնում հիվանդանոցներին, բազմաբնակարան շենքերին»,- լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փատելը։

«Ուստի, քանի դեռ Ռուսաստանը պատրաստ չէ բարեխիղճ շփումների, մենք կաջակցենք մեր ուկրաինացի գործընկերներին անվտանգության ապահովման, հումանիտար օգնության, Ռուսաստանի Դաշնությանը պատժամիջոցներով պատասխանատվության ենթարկելու եւ արտահանման վերահսկողության միջոցով»,- ավելացրել է նա։

Փատելը հիշեցրել է, որ անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հելսինկիում շատ է խոսել աշխարհի տարբեր ծայրերից ստացվող խաղաղության առաջարկների մասին։

«Բայց քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը չի միանա բարեխիղճ դիվանագիտական աշխատանքին, մենք այսուհետ եւս կաջակցենք մեր ուկրաինացի գործընկերներին»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։

«Ի վերջո, հենց Ռուսաստանը պետք է որոշի՝ արդյոք բարեխղճորեն կմասնակցի այդ դիվանագիտական ջանքերին, թե ոչ»,- նշել է Փատելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ռազմաճակատից դուրս է բերել Abrams տանկերը ռուսական ԱԹՍ-ների պատճառով. Associated Press
Եթե խոսենք այն մասին, թե ինչպես է փոխվել տեխնոլոգիան...
Կանադան Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության համար 2,1 մլն դոլար կհատկացնի
Սա համաշխարհային դրամահավաք է, որի նպատակն է այս տարի ուկրաինական զենքի արտադրության համար հավաքել 10 միլիարդ դոլար...
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ