News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սոչիում սկսվել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը նեղ կազմով՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ջապարովի նախագահությամբ։

Ողջույնի խոսքում վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին եւ ԱՊՀ գործադիր կոմիտեին՝ միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար եւ նշել, որ Ղրղզստանի նախագահությամբ սա 2023 թվականի առաջին նիստն է։

Նշենք, որ օրակարգում ընդամենը 15 հարց է, որոնցից են.

- ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ մտքերի փոխանակում,

- Ծառայությունների ազատ առեւտրի, ներդրումների հաստատման, գործունեության եւ իրականացման մասին համաձայնագիր,

- ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացում,

- ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգը եւ ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների համալիրը մինչեւ 2030 թվականը,

- Ռադիացիոն իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման վերաբերյալ ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագիր,

- Համաձայնագիր ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին՝ հարկադիր վտարման ենթակա անձանց փաստաթղթերի, վերադարձի վկայականների վերաբերյալ,

- ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2009 թվականի նոյեմբերի 20-ի արձանագրություն,

- Էլկտրակապի ցանցերում խարդախության  դեմ պայքարի մասին ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին հուշագիր,

- ԱՊՀ անդամ պետությունների տնտեսության զարգացման հիմնական թիրախային մակրոտնտեսական ցուցանիշների մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշման մեջ  փոփոխությունների կատարում,

- Էլեկտրոնային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների շրջանառության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջեւ համագործակցության մասին 2018 թվականի հունիսի 1-ի՝ մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համաձայնագրի իրականացման գործողությունների ծրագիր,

- ԱՊՀ երկրների սպարտակիադայի անցկացում առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների շրջանում,

- 2024 թվականին Տաշքենդը (Ուզբեկստան) հայտարարել ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք, 2025 թվականին՝ Գաբալա (Ադրբեջան), 2026 թվականին՝ Կապան (Հայաստան) քաղաքը,

- 2022 թվականին ԱՊՀ մարմինների միասնական բյուջեին ԱՊՀ անդամ երկրների պարտքը,

- Կադրային նշանակումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ