News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի՝ ՀՀ տարածքում գտնվող հատվածը մասնագիտական հանձնաժողովի կողմից ընդունվելու համար կստեղծվի ընդունող հանձնաժողով: Այդ նպատակով կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիտում ընդունել է համապատասխան որոշում:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շրջանակում ավարտվել են Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Որոշման արդյունքում կստեղծվի կամրջի հայկական կողմի հատվածի ընդունման մասնագիտական հանձնաժողով, որը կհետազոտի կամրջի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին, կտրամադրի ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող ակտ, որն էլ, ի թիվս այլ փաստաթղթերի, հիմք կհանդիսանա համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համար Կամուրջը շահագործման ընդունելիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ