News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի փաստաբանները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են, որ Գայանե Մարտիրոսյանը, գուցե, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Լրագրողների դիտարկմանը` եթե Գայանե Մարտիրոսյանը հրաժարվել է պաշտպաններից, ապա ընդունել է մեղադրանքը, պաստաբաններից Գեորգի Մելիքյանը պատասխանեց. «Միգուցե ձեր ենթադրությունները ճիշտ են, բայց դա մենք չենք ասել»։

Հարցին՝ լինելով իրավաբան, ի՞նչ եք կարծում՝ դիրքորոշման փոփոխությունից հետո տիկին Գայանեի խափանման միջոցի միջնորդությունը ի՞նչ լուծում կստանա, պաշտպաններն ասացին. «Ակնկալում ենք, որ պետք է Գայանե Հակոբյանը հայտնվի ազատության մեջ»։

Արդեն հայտնել ենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողներին ասել էր, որ իրենց (պաշտպանների) և Գայանե Հակոբյանի միջև կա հակասություն, որը հիմնականում վերաբերում է պաշտպանական կողմի մարտավարությանը։ Պետք է ներգրավվի հանրային պաշտպան:

Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Մարտիրոսյանը։

Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։

Դատարանն այսօր որոշել է նիստն անցկացնել դռնփակ. փաստաբանները չեն պարզաբանում՝ ինչու նման որոշում կայացվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գայանե Հակոբյանի փաստաբաններն այլևս չեն պաշտպանի նրա շահերը. որոշումը կայացրել է Գայանե Հակոբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ