
Ղազախստանի Աբայի շրջանում խոշոր հրդեհի հետևանքով զոհված անտառտնտեսության աշխատակիցների թիվը հասել է 14-ի։
Ինչպես տեղեկացնում է երկրի ԱԻՆ-ը, հրդեհը սկսվել է հունիսի 8-ին կայծակի հարվածի պատճառով։ Հրշեջներին չի հաջողվել օպերատիվ կերպով մարել այն, քանի որ տեղանքը անանցանելի է եղել տեխնիկայի համար։