News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ բրիտանացի երեք զբոսաշրջիկներ են անհետ կորել երբ սուզվելու նավը, որով նրանք նավարկում էին, բռնկվել է Կարմիր ծովի ափի մոտ, հայտնում է Associated Press-ը

Եգիպտոսի իշխանությունների հայտարարությունում նշվում է, որ անձնակազմի 12 անդամ եւ 12 բրիտանացի զբոսաշրջիկներ փրկվել են, երբ սուզվելու համար նախատեսված միջին չափի նավի վրա կրակ է բռնկվել Կարմիր ծովի ափին գտնվող հարավային Մարսա-Ալամ առողջարանային քաղաքից ոչ հեռու:

Կազմավորվել է որոնողական խումբ մյուս երեք բրիտանացի զբոսաշրջիկներին գտնելու համար:

Նավի նախնական զննումից հետո Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ հրդեհը բռնվել է մեքենայական հատվածում կարճ միացման պատճառով:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ  կապի մեջ է Եգիպտոսի իշխանությունների հետ եւ «աջակցում է միջադեպին առնչություն ունեցող Բրիտանիայի քաղաքացիներին»:

Եգիպտոսում մահվան ելքով դժբախտ պատահարները խիստ հազվադեպ են: 2021 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մոտակայքում գտնվող լճում նավի շրջվելու հետեւանքով զոհվել էր առնվազն հինգ մարդ, այդ թվում երեք երեխա:

1991-ին Սաուդյան Արաբիայից Եգիպտոս  նավարկող եգիպտական «Սալեմ Էքսպրես» լաստանավի խորտակման հետեւանքով մահացել էր 471 մարդ՝ հիմնականում մահմեդական ուխտավորներ:




!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ