News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Բավական չէ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի ապահովում Լաչինի միջանցքի անխափան գործունությունը, դեռ մի բան էլ ուղեկցում է ադրբեջանական դրոշը Հակարիի կամրջի մոտ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում, հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Մեծագույն խնդիր է, որ Լաչինի միջանցքում, որը պետք է լիներ ռուսական վերահսկողության տակ, կա ադրբեջանական անցակետ, եւ հետո էլ ռուսներն ադրբեջանցիներին ուղեկցում են, որ դրոշ տեղադրեն։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով՝ այդ անցակետը չպետք է լիներ, եւ Ռուսաստանը պետք է հսկեր այդ միջանցքով անխափան երթեւեկությունը։ Առհասարակ ռուսական խաղաղապահ զորագնդի հետ կապված մեր հարցերը շատ են, եւ դրանց նույնպես մեկը գումարվեց»,- ասաց Ալեքսանյանը։

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ ընդդիմությունը ակտիվանում է ոչ թե ներքաղաքական իրավիճակի պատճառով, այլ որովհետեւ դրանք կազմակերպում են դրսի ուժերը։

«Տեսանելի է, որ խաղաղության պայմանագրի բանակցություններում կա առաջընթաց, ակնհայտ է, որ կոնկրետ աշխարհաքաղաքական կետերում կա դժգոհություն՝ թե որտեղ են ընթանում բանակցությունները, եւ առհասարակ կան ուժեր, որոնք շահագրգռված չեն, որ Հայաստանը լուծի իր կոնֆլիկտները։ Եվ նրանք մեր ներսում հրահրում են ներքաղաքական լարվածություն։ Սա շատ պարզ փաստ է։ Պետք է ուշադիր լինել, թե որ բանակցությունների դեպքում է ընդդիմությունն ակտիվանում։ Երբեւէ եղե՞լ է, որ Մոսկվայում լինեն բանակցություններ, եւ ընդդիմությունն ակտիվանա՝ ոչ։ Բայց բավական է, որ բանակցությունը լինի այլ երկրում, ընդդիմությունը պատրաստ է կանգնել եւ փրկել հայրենիքը»,- նշեց Ալեքսանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ