News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը հունիսի 22-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Կիվիրյանն ասել է, որ գիտի Հայոց ցեղասպանության մասին ըստ իր կարդացի եւ ծնողների, ավելի շատ՝ պապիկի եւ տատիկի պատմածների, որոնք պատմել են իրենց ծնողների պատմությունները։

«Իմ նախատատերն ապրել են Ցեղասպանության ժամանակ, տեղեկություն փոխանցել եւ պատմել այդ իրադարձությունների մասին։ Պապս պատմում էր ազգականների մասին, այն մասին, թե ինչպես է մեկը խուսափել գնդակահարությունից, ինչպես է փախել Արեւմտյան Հայաստանից Ռուսաստանի տարածք, ինչպես է այդ ամենը կատարվել»,- ավելացրել է նա։

Նա նշել է, որ այդ պատմություններում արտացոլվել է նրանց մեծ ցավը, որն զգացել է ողջ հայ ժողովուրդը, ուստի հիշատակն ու այս հուշահամալիրը շատ կարեւոր են։

«Ես եկել եմ այստեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ բոլոր զոհերին, ովքեր տուժել են Ցեղասպանության ժամանակ»,- ավելացրել է տիեզերագնացը։

Կիվիրյանը նշել է, որ տանը ծնողների հետ միշտ փորձում է շփվել հայերեն։

«Երբ երկար եմ գտնվում տնից դուրս, մի փոքր մոռացած եմ լինում, բայց վերադառնալով՝ նորից ներգրվում ու լավ կարողանում եմ շփվել, հասկանում եմ։ Գրական լեզուն կիսով չափ եմ հասկանում, մանավանդ երբ արագ են խոսում։ Փորձում եմ ուսումնասիրել նաեւ գրական լեզուն»,- ասել է նա։

Կիվիրյանը բոլորին, հատկապես երիտասարդությանը մաղթեց միշտ բարձր նպատակներ դնել, որոնց կարելի է ձգտել։

«Ցանկանում եմ նաեւ, որ միշտ այդ նպատակներին հասնելու, առաջ ընթանալու, զարգանալու հնարավորություն լինի։ Զարգացումը միշտ կարեւոր է ցանկացած մարդու, ցանկացած երկրի համար»,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ