News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում hունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն:

ՀՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից:

ՀՀ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում շնորհակալության է հայտնել Բորդոյի քաղաքապետին ներկայության և քաղաքի հանրային այգում հայկական հուշարձանի տեղադրման թույլտվության, ինչպես նաև՝ Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միությանը՝ կարևոր նախաձեռնության համար:

Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:

Կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի, Արցախի համար նահատակված քաջորդիների և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը՝ Նիկոլյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման ու պետական օրացույցում ներառման, մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին լինելու համար և հիշատակել դիմադրության շարժման ակտիվ անդամ Միսակ Մանուշյանին Փարիզի Պանթեոնում ամփոփելու մասին Ֆրանսիայի նախագահի հունիսի 18-ին հրապարակված պատմական որոշումը՝ շեշտելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների արժեքների միասնությունը:

Ծանոթություն. Բորդոյի հանրային զբոսայգում խաչքարի տեղադրումը նախաձեռնվել և իրականացվել է Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միության, մասնավորապես՝ միության ներկայիս նախագահ Ալեն Ներսեսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Ներսեսյանի ակտիվ ջանքերի շնորհիվ: Խաչքարի հեղինակն է քանդակագործ Ավետիք Հունանյանը:

Խաչքարի պատվանդանին գրված է. «Ի հիշատակ 1915 թվականի ցեղասպանության 1.500.000 հայ զոհերի և Լեռնային Ղարաբաղի նահատակների, Ֆրանսիայի համար զոհվածներ հայերի հիշատակին – A la mémoire des 1.500.000 arméniens victimes du Génocide de 1915 et aux martyrs du Haut Karabagh, aux arméniens morts pour la France»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ Բացահայտումներ
Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով...
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Ամենաշատ