News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանին հետաքրքիր չեն Ուկրաինայի ապագա գործողությունները Վրաստանի դեսպանին Թբիլիսի ուղարկելուց հետո՝ հանրապետության նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու շուրջ իրավիճակի պատճառով, ասել է կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, տեղեկացրել է վրացական «Առաջին ալիքը»։ Նրա խոսքով՝ երկրի դեսպանը Կիեւում էր եւ շարունակում էր աշխատանքը՝ չնայած Ուկրաինայում հակամարտությանը։

«Այն քայլի համատեքստում, որն արդեն արվել է, հաջորդ քայլերն արդեն հետաքրքիր չեն։ Սա է տխուր իրականությունը։ Ոչ մի խորհրդակցություն Սաակաշվիլու հարցով սկսել չի կարելի»,- նշել է Կոբախիձեն։

Նա նաեւ ավելացրել է, որ Ուկրաինայի քայլերը համարում է ոչ միայն վիրավորական, այլեւ ցավալի։ Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը կմնա ուկրաինական իշխանությունների հետ «միակողմանի բարեկամության» ռեժիմում։

Սաակաշվիլին գաղտնի վերադարձել է հայրենիք 2021թ. աշնան կեսին՝ չնայած իր նկատմամբ մի շարք քրեական գործերի առկայությանը։ Արդյունքում՝ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է եւ բանտարկվել։ Ինքը՝ Սաակաշվիլին, իր կալանավորումն անվանել է քաղաքականացված եւ հացադուլ է հայտարարել։ Հետագայում նախկին նախագահի առողջական վիճակը լրջորեն վատացել է, 2022թ. մայիսին նա բանտից տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա՝ զննման համար։ Քաղաքական գործչի վիճակի հետ կապված՝ եվրոպական տարբեր երկրներ եւ Ուկրաինան, որի քաղաքացիություն ունի նա, սկսել են պահանջել, որ նրան բուժման տեղափոխեն արտասահման։ 2023թ. հուլիսի սկզբին հայտնվեցին կադրեր դատական նիստից, որոնցում Սաակաշվիլին շատ նիհար է, դրան ի պատասխան Կիեւը կանչել է Վրաստանի դեսպանին եւ պահանջել վերադառնալ Թբիլիսի՝ նորից վրացական կողմին կոչ անելով բուժման համար իրենց հանձնել նախկին նախագահին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ