News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Չնայած հորդառատ անձրևին՝ ԲԴԽ շենքի դիմաց այսօր` հուլիսի 11-ին, մի քանի փաստաբաններ, իրավաբաններ բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանի հրժարականը։

Փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին այս եղանակին ԲԴԽ շենք հասնելու համար, ասաց՝ բողոքի ակցիան քաղաքական բնույթ չունի։

«Այստեղ իրավաբաներ են, որոնք ցանկանում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել քաղաքական իշխանությանը, ԲԴԽ անդամներին, միջազգային հանրությանը։ Բոլորիս հայտնի է, որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդն իր նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ ամբողջությամբ շեղվել է սահմանադրական առաքելությունից ու դարձել դատավորներին պատժող մարմին։ Այդ ամենն ուղեկցվում է նաև փաստաբանների իրավունքների անհիմն, ակնհայտ խախտումներով։ Վերջին ձայնագրությունից բոլորիս համար պարզ դարձավ, որ փաստաբանները ներկա լինելով ԲԴԽ շենքում, չեն մասնակցել նիստին։ Դա Անդրեասյանը ներկայացրեց ցավալի փաստ»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, շատ գործող դատավորներ են ցանկացել մասնակցել բողոքի ակցիային, սակայն փաստաբանները հորդորել են չգալ։

«Մենք խնդրեցիքն չգան, որպեսզի թիրախ չդառնան։ Ուզում եմ ընդգծել, մարդու իրավունքների նախկին պաշտպանն այժմ զբաղված է  մարդու իրավունքների ոտնահարմամբ։ ԲԴԽ կողմից դրսևորվող հակաիրավական, հակաբարոյական ցանկացած քայլ վաղ թե ուշ պատասխանի է արժանանալու։ ԲԴԽ այն անդամները, որոնք շեղվել են սահմանադրական առաքելությունից, պատասխան են տալու նաև քրեաիրավական առումով»,-ասաց նա։

Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ փաստաբանն ասաց, վստահ է՝ նա տեղյակ չէ Կարեն Անդրեասյանի՝ դատավորների նկատմամբ իրականացվող հակաօրինական քայլերից, որոնք հետո արժանանալու են ՄԻԵԴ-ի գնահատականին։

«Կարեն Անդրեասյանը ռեալ սպառնալիք է իրավական անվտանգության դեմ, նա այս դատական համակարգի չարիքն է, նպատակ ունի ամբողջությամբ քանդել ու կազմալուծել դատական իշխանությունը։ Կարեն Անդրեասյան, քանի դեռ չի խորացել հանցագործությունների բնույթը, առաջարկում եմ հրաժարական տալ ու ԲԴԽ-ն ազատել Ձեր ներկայությունից։ Ձեզ այսօրվանից տրվում է 10 օր հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում կլինեն ավելի լուրջ ակցիաներ»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ