News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

TIAFF–Trasimeno-ն միջազգային խաղարկային ֆիլմերի փառատոն է, որը ստեղծվել է Իտալիայի ամենահին ու հեղինակավոր Մոնտեկատինիի   կարճամետրաժ միջազգային ֆիլմերի փառատոնի օգնությամբ։ Փառատոնում ընդգրկված են ոչ միայն ֆիլմերի այլ նաև արվեստի այլ բնագավառների ցուցադրություններ։ 

«Միացյալ Հայաստան» կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, հայ երիտասարդ կինոռեժիսոր Արամ Մանուկյանի նախաձեռնության մասին` Իտալական փառատոնում, քանի որ կուսակցությունը աջակցում է երիտասարդ արվեստագետներին և  պատրաստ է իր ծրագրերով զարգացնել հայկական արվեստն ու մշակույթը, որոնք ի զորու են մրցունակ դառնալ՝ աշխարհի լավագույն արվեստային շուկաներում։

Festival Dei Tramonti-ում  հատուկ ծրագրով ցուցադրել է 2006-2022 թվ-ներին նկարահանված լավագույն կարճամետրաժ հայկական ֆիլմերը, որոնք ընտրվել են կինոռեժիսոր Արամ Մանուկյանի, Let Me Production-ի, MISFF-ի ու Trasimeno International Art Film Fetival-ի կամ Festival Dei Tramonti կողմից։

Սա իսկապես մեծ իրադարձություն է, քանի որ առաջին անգամ պատմության մեջ
իտալական կինոփառատոնի ընթացքում մեծարվում է հայկական կինոմատոգրաֆը։

 Ցուցադրվող կարճամետրաժ ֆիլմերի ցանկում եղել են ռեժիսորներ՝ Աստղիկ Ղազարյանի, Ալեքսանդր Բաղդասարյանի, Ռաֆայել Հովհաննիսյանի, Վահան Գրիգորյանի, Շողեր Պետրոսյանի, Մարինե Զաքարյանի, Արամ Մանուկյանի, Արամ Շահբազյանի, Սահակ Գրիգորյանի ֆիլմերը։

Նաև հատուկ ծրագրով ցուցադրվել է Արամ Մանուկյանի Allusion ֆիլմը, որը ոչ միայն   2022 թ֊ի Մոնտեկատինիի 73 միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի բացման ֆիլմն էր ,այլ  նաև գլխավոր մրցանակակիրը (Գրան Պրի) օպերատորական աշխատանքի համար։

Բացի այդ` "Allusion" ֆիլմը Մոնտեկատինիի  միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի 73 տարվա պատումթյան մեջ առաջին հայկական ֆիլմն էր,  որ մրցանակի  է արժանացել։

1689340587900.jpeg (72 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը. ԿԳՄՍՆ
Փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենան օգոստոսի 2-ին Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը...
Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական լավագույն դետեկտիվ սերիալների թոփ հնգյակում
Շքեղ ինտելեկտուալ լրտեսական թրիլլեր այն մասին, թե ինչպես պետք է ռուս դիվանագետը կանխի վերահաս միջազգային սկանդալը…
Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024-ի ֆիլմերի ողջ բյուջեն և 2025-ի բյուջեի մի մասը. ՖԱՀՖ-ն ահազանգում է
Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ  (ամառային) մրցույթի...
Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնն ավարտել է Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա ‘21» նոր ֆիլմի պրեմիերայի թողարկումը
Ռուսական «Օկկո» օնլայն կինոթատրոնում ավարտվել է...
Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան…
Հիմքեր կան պնդելու, որ առկա է ստվերային համաձայնություն ԿԳՄՍՆ և «Հայաստանի կինոգործիչների միություն» ՀԿ-ի միջեւ. ՖԱՀՖ
ՖԱՀՖ-ը 2024թ-ի ընթացքում մշակել և ՀՀ ԿԳՄՍՆ է ներկայացրել կինոյի բարեփոխումների առաջարկների ծավալուն փաթեթ՝ թվով 5 առաջարկ, որոնցից 3-ը...
Ամենաշատ