News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Երեք քաղաքացիական բեռնանավ՝ մեկական Իսրայելից և Հունաստանից, մեկն էլ՝ թուրք-վրացական գրանցումով,  կիրակիխարիսխ են նետել  Դանուբի դելտայում ուկրաինական հացահատիկի նավահանգիստներից մեկում՝   հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալուց հետո, գրում է Forbes-ը։

«Երեք քաղաքացիական նավերի մասին հաղորդումները, որոնք անարգել շարժվում են դեպի Ուկրաինա, կարող են վկայել, որ Ռուսաստանը կամ չի ցանկանում կամ ի վիճակի չէ նման խուզարկություններ իրականացնել այս պահին», - ասել է Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը:

Պարբերականն ընդգծում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների խումբը ուշադիր հետևել է նավերին, երբ նրանք շարժվում էին դեպի Իզմայիլ՝ Դանուբ գետի վրա  անմիջապես Ռումինիայի դիմաց գտնվող ուկրաինական փոքր նավահանգիստ։ Ենթադրվում է, որ նավերը հացահատիկ կբեռնեն Իզմայիլում, այնուհետև կվերադառնան Սև ծով, այդտեղից էլ արտասահմանյան նավահանգիստներ:

Իսրայելական և հունական նավերը Բոսֆորից նավարկել են հյուսիս, իսկ թուրք-վրացական Յիլմազ Կապտան նավը հյուսիսային Թուրքիայից դեպի արևմուտք:

Երեք բեռնատար նավերը  փորձ չեն արել թաքցնել իրենց մտադրությունները։ Նրանք բոլորը միացրել են իրենց ռադիոհաղորդիչները՝ իրենց դիրքն ու ընթացքը տեսանելի դարձնելով բոլորին, ովքեր հասանելիություն ունեն  համացանցին  և նավերին հետևող կայքերին, նշում է Forbes-ը:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ