News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, անսպառ ուժ ու եռանդ Արցախի և արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և առկա վտանգները չեզոքացնելու գործում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ԱԺ-ից:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Իշխանյան,

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ հայ ժողովրդի համար պատմական այս բարդ շրջանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Այս բախտորոշ ժամանակահատվածում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու Ձեր որոշումը իրապես հայրենանվեր քայլ է, որը պետք է օրինակելի դառնա Հայաստանի և Արցախի ամբողջ քաղաքական դաշտի համար:

Համոզված եմ՝ այս պաշտոնում ևս շարունակելու եք հանուն Արցախի անկախության մղած պայքարը և Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը ծառայեցնելու եք ի նպաստ մեր հայրենիքի և այսօր Արցախում զրկանքներ կրող մեր հայրենակիցների:

«Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության համար Արցախի Հանրապետության և արցախահայության շահերի պաշտպանությունը շարունակելու է մնալ առանցքային ուղղություն: Վստահեցնում եմ, որ Արցախի Ազգային ժողովը կարող է ապավինել նախաձեռնության ամենայն աջակցությանը:

Հարգելի պարոն Իշխանյան,

Մաղթում եմ Ձեզ քաղառողջություն և անսպառ ուժ ու եռանդ Արցախի և արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և առկա վտանգները չեզոքացնելու գործում, ինչպես նաև Ձեր բոլոր հայրենանվեր նախաձեռնություններում:

Հարգանքով՝

Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ