Կարտոֆիլի գներն առաջիկա օրերին կնվազեն: Նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, լրագրողների հետ այսօր` հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ: Նախարարն իր կանխատեսումը հիմնավորել է նրանով, որ սկսվում է կարտոֆիլի բերքահավաքը, ու սպասվում է 50-60 հազ. տոննա ավելցուկ: Նշենք, որ ներկայումս կարտոֆիլը հանրապետության շուկաներում վաճառվում է կգ-ը 150- 200 դրամով:
Նշենք, որ անցյալ տարի հանրապետությունում հավաքվել է մոտ 480 հազ. տոննա կարտոֆիլ, այն դեպքում, երբ պահանջարկը 500 հազ. տոննայից ավելի է:



























