News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Փաշինյանը կադաստրի թուղթը պահանջում է Արլիեւից, բայց չի ստանում։ Այս մասին Դավթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։

«Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ խոստովանում է, որ իր հանձնման դիմաց Ալիեւից որեւէ երաշխիք չի ստացել Հայաստանի Հանրապետության գոյության համար։ Նա կադաստրի թուղթը պահանջում է Արլիեւից, բայց չի ստանում։ Բնականաբար, այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի գոյությունը կհայտնվի հարցականի տակ»,- ասաց Թեւանյանը։

Թեւանյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը, Արցախը հանձնելով Ադրբեջանին, նպաստել է արցախահայության սասանմանը եւ կրում է Ալիեւից ոչ պակաս պատասխանատվություն այս իրավիճակի համար։ Նիկոլ Փաշինյանը, նրա համոզմամբ, կատարում է Էրդողանի ու Ալիեւի պահանջները՝ մոռացության տալով եւ փաստացի հանելով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը մեր պետական քաղաքական օրակարգից։

«Մենք համոզված ենք, որ Հայաստանը իր բնական դաշնակիցների, սեփական ժողովրդի, վերականգնված Հայոց բանակի միջոցով հնարավորություն ունի վերականգնվել, անվտանգություն ապահովել, զարգանալ ու խուսափել կորուստներից։ Մենք համոզված ենք, որ այս վարչախմբից ազատվելուց հետո ամբողջ աշխարհում ձեռք կբերենք հեղինակություն ու վստահություն, հարգանք եւ ամենակարեւորը՝ կունենանք արժանապատտիվ ապրելու հնարավորություն»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։

Նա կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին։

«Մեր երեխեքին խրամատներում կարող եք փրկել ձեր գրչի հարվածով, քանի որ դրա միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականցնել Երեւանում, ապա անցնել Հայաստանին եւ ամենաուշը 1 տարվա ընթացքում անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Այս ամենից հետո կունենանք հնարավորություն անվտանգություն ապահովելու եւ խուսափելու նոր պատերազմից ու նոր կորուստներից»,- ներկայացրեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ