News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հոկտեմբերի 12-ին, ստորագրել է հրամանագիր` 2011 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ հրամանագրի` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Հրամանագրի համաձայն` 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Արցախի հանրապետության կառավարությանը հանձնարարվել է երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ