News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է Հանրապետության Սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության այցելելով Գերմանիա: Այս մասին վրացական Իմեդի հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Հասկանալի է, որ Վրաստանի նախագահի կողմից շատ կոպտորեն խախտվում է Սահմանադրությունը։ Նա երդում է տվել այդ Սահմանադրությանը, սակայն կոպտորեն խախտում է այն։ Դա անարձագանք չի մնա»,-ասել է նա։

Քաղաքական գործիչը հավելել է, որ նախագահի նման քայլը հիմք է նրա իմպիչմենթի համար, սակայն վստահ է, որ դա տեղի չի ունենա, քանի որ ընդդիմությունը խորհրդարանում դեմ կքվեարկի Զուրաբիշվիլիի հրաժարականին:

Վրաստանի նախագահի աշխատակազմը չորեքշաբթի օրը հայտնել է, որ Զուրաբիշվիլին սկսում է արտասահմանյան այցերի շարք՝ Հանրապետությանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալու նպատակով:

Չնայած կառավարության մերժմանը՝ Զուրաբիշվիլին, այնուամենայնիվ, այցելել է Գերմանիա։

Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ