News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Այս շենքում ոչ մեկի նկատմամբ մի գրամ հավատ չունեմ, սաղդ սուտասան եք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ՊՆ-ի շենքի դիմաց հայտարարեց զոհված զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը՝ դիմելով ՊՆ աշխատակիցներից մեկին;

«Եթե մարտական գնդապետ մարդը գալիս ինձ փոխանցում է նախարարի խոսքը, որը օֆիցեր պիսկող սալդատից հանկարծ դարձավ նախարար, ես էլ հարգելով զինվորական համազգեստը հավատացել եմ, բայց էսօր ասում եմ՝ տղերք, պատիվ ունեցեք, մի ծառայեք տուզիկին: Մի փորձեք վախկոտ արարծի արարքը ձեզ վրա վերցնել: Դուք մարտական օֆիցեր եք, դուք թուրքի դեմը կռված տղերք եք, մի մտեք էդ պատասխանատվության տակ:

Ես հեչ, բայց ոչ կարա էս մայրերին չհարգել, ինքը անբարոյական տղա է: Իսկ ձեր նախարարը երեկ ամբողջ օրը լինելով շենքում, ու ինքը չգտավ 5 րոպե ժամանակ, գար այս մայրերի առաջ կանգներ տղավարի, ասեր՝ եկել եմ, ասեք, ի՞նչ կա: Երեկ տուզիկի պես փախավ: Մի ծառայեք, պատիվ ունեցեք»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախապես զոհվածների ու անհետ կորածների հարազատներին խոստացել էին, որ այսօր նրանց կընդունի նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն ավելի ուշ ասել են, որ հանդիպումն այսօր չի կայանա, այլ վաղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ