News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արդեն Երեք տարի անընդմեջ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի նախաձեռնությամբ անվանական կրթաթոշակներ են տրամադրվում Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի բարձր դասարանների տաղանդավոր աշակերտներին: Նախորդ տարի այդպիսի աշակերտները 8-ն էին, իսկ այս տարի՝ 9-ը։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ անվանական կրթաթոշակի չափը յուրաքանչյուր աշակերտի համար ամսական 20.000 ՀՀ դրամ է կազմում և տրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար: Դրամական խրախուսանքի արժանացան նաև դպրոցի վաստակաշատ ուսուցչուհիներ Տաթևիկ Վարդանյանը և Մելանյա Ղևոնդյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և ընդգծեց, որ պատրաստվում են աշակերտներին խրախուսելու այս ձևաչափը կիրառել նաև Հայաստանի այլ դպրոցներում (հատկապես սահմանամերձ համայնքների)։ Խրախուսելով աշակերտների ակադեմիական առաջընթացը՝ հիմնադրամն իր ներդրումն է ունենում աշակերտների ապագայում՝ վստահ լինելով, որ կրթաթոշակների շահառուները դառնալու են իրենց գործի լավ մասնագետները։

Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլին դպրոցը անվանակոչվել էր 44 օրյա պատերազմի հերոս, ԵՊԲՀ դասախոս, դպրոցի ոսկե մեդալակիր Վահե Մելիքսեթյանի անունով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ