News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան CarInsuranceComparison.com կայքը կազմել է 2011թ. ամենաշատ գողացվող մեքենաների ցանկը:  Փորձագետների կողմից պատրաստված տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ ճանապարհային երթեւեկության  անվտանգության ապահովագրության ինստիտուտը (IIHS), հաղորդում է Japancar.ru-ն:

Վերջին երեք տեղերը զբաղեցրել են Chevrolet Tahoe-ն`1000-ից 5,8 դեպք  գողության հաճախականությամբ, GMC Yukon XL 4WD-ը (6,0` 1000-ից) եւ Hummer H2-ը` 6,2` 1000 –ից:

Յոթերորդ տեղում է Nissan Maxima-ն: Գողերին այս մոդելը գրավում է հաճելի արտաքինի եւ ուժեղ շարժիչի պատճառով: Սրան հաջորդում է GMC Sierra Crew Cab (6,7` 1000-ից) պիկապ ավտոմեքենան:

Infiniti G37 -ը զբաղեցնում է հինգերորդ տեղը` 7,1 դեպք 1000-ից հաճախականությամբ:  Դրան նախորդում է Chevrolet Avalanche-ը`1000-ից 7,4  դեպք հաճախականությամբ:

«Մրցանակային» երրորոդ տեղը զբաղեցրել է Dodge Charger-ը, որի ցուցանիշը համընկնում է Chevrolet Avalanche -ի հետ`1000-ից 7,4, սակայն  փորձագետները չեն բացատրել երրորդ եւ չորրորդ տեղերի դասակարգման պատճառը:

Վերջապես` առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար  Cadillac Escalade-ը (10,8`1000-ից)  եւ Chevrolet Silverado-ն (8,0` 1000-ից):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ