News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, հօդս ցնդեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համոզված եմ, որ բոլորդ արդեն գիտեք Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների մասին: Որպես դիտորդական առաքելության համակարգող, ես իրավունք չունեմ դեռևս քաղաքական գնահատականներ տալ, սակայն երեկվա լարված օրվանից հետո, կարող եմ հիմա արձանագրել մի քանի կարևոր իրողություն՝

ա) մասնակցությունը այս ընտրություններին աննախադեպ ցածր էր, սա ցավալի փաստ է, սակայն և հստակ ուղերձ է բոլոր քաղաքական ուժերին, որ քաղաքացին իրենցից որակապես ավելի բարձր ակնկալիքներ ունի,

բ) իշխող քաղաքական ուժը, վարչական ռեսուրսների համատարած գործադրման պայմաններում, այս ընտրություններին Երևանում ստացել է 2.5 անգամ ավելի քիչ ձայն, քան 2021 թ համապետական ընտրություններին, սա ինքնին շատ բան է ասում այդ ուժի հանրային հեղինակության մասին,

գ) տարածված հոռետեսական կարծիքը, որ Հայաստանում ընտրություններով հնարավոր չի իշխանություն փոխել, վերջապես հօդս ցնդեց՝ հնարավոր է, և դա ճանապարհ է բացում մեր երկրում քաղաքական մենաշնորհների վերացման և իրապես ժողովրդավարական զարգացման համար,

դ) երեկ բավական որակյալ աշխատանք են իրականացրել ընտրական հանձնաժողովների մեծ մասը և դիտորդական առաքելությունները (մասնավորապես մեր «Հայաքվե» առաքելությունը), դա հավելյալ գործոն է դառնում, որպեսզի մեր քաղաքացին համոզված լինի, որ ի վերջո մեր երկրում իր ձայնն է որոշելու, և արժևորի իր այդ մեկ կարևոր ձայնը,

ե) անկախ նրանից, թե Երևանու ավագանում հիմա ինչ կոնֆիգուրացիա կձևավորվի, այն խիստ մրցակցային է լինելու, և դրանից միայն կշահի մեր քաղաքը և քաղաքացին:

Այլապես, դեռ շատ անելիք կա՝ առողջացնելու մեր քաղաքական համակարգը, և վերականգնելու նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Բայց մենք վճռական ենք՝ գնալու այդ ճանապարհով, և համոզված ենք, որ այդ ճանապարհին նոր հաջողություններ են մեզ սպասում: Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն գործընկերներին, ովքեր երեկ անձնվիրաբար աշխատեցին մեզ հետ ընտրական տեղամասերում, և պաշտպանեցին ձեզնից յուրաքանչյուրի ձայնը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ