News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջջարի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո նախարար Հեկտոր Հաջջարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այցի ավարտին հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի կրթական և մշակութային հարցերով փոխտեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի...
Լիտվացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Լիտվացի խորհրդարանականները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Սուրբ...
Ցեղասպանությունից հետո Երուսաղեմ տեղափոխված բազմաթիվ հայեր մտահոգված են Կովերի այգու շուրջ ստեղծված իրավիճակով
Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են․․․
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը…
Դատապարտում ենք որևէ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու փորձերը. Իրաքի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրաքի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի...
Նիլս Անենն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ